«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին խոսել է կատալոնական ակումբի լեգենդար կիսապաշտպանական զույգի՝ Չավիի և Ինիեստայի խաղի և իր վրա նրանց թողած ազդեցության մասին։
«Երբ դիտում ես տեսանյութեր Ինիեստայի կամ Չավիի մասնակցությամբ, հավատացեք, ինչ-որ բան շարժվում է քո մեջ։ Փորձում ես կրկնօրինակել նրանց շարժումները, մարզվում ես, ջանում ես ամեն օր կատարելագործվել, որպեսզի մի օր կարողանաս անել այն, ինչ նրանք էին անում։ Ինիեստան իմ կուռքն է, և ես հաճախ եմ դիտում նրա խաղերը։ Միշտ փորձել եմ ընդօրինակել այն, ինչ նա անում էր դաշտում»,– ասել է Պեդրին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։