«Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ներկա է գտնվել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկ Բիլբաո» հանդիպմանը։ Հանդիպման վերջին րոպեներին Մադրիդի «Ռեալը» հաղթանակ տարավ. 90+3-րդ րոպեին փայլուն գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Վալվերդեն։
Հանդիպման ռեժիսորները ֆիքսել են Ջոկովիչի արձագանքն այդ գոլին:
Նովակ Ջոկովիչը կմասնակցի Մադրիդում (Իսպանիա) կայանալիք «Մասթերսին», որը մեկնարկում է ապրիլի 23-ին և կավարտվի մայիսի 4-ին: