Fastex Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ամիսների լավագույնները հայտնի են։ Երկրպագուների, լրագրողների և մեկնաբանների քվեարկությամբ հաղթող են ճանաչվել Կարեն Նալբանդյանն ու Ռուի Մոտան։ Armsport.am-ը ևս մասնակցել է քվեարկությանը։
💛 Ամսվա Սիրտ՝ Կարեն Նալբանդյան
«Վանի» 23-ամյա կիսապաշտպանը հաղթել է վստահ առավելությամբ՝ դառնալով երկամսյակի լավագույն ֆուտբոլիստ։ Առաջնության սիրտը շարունակում է փայլել՝ հիանալի խաղով ու արդյունքներով։
🎩 Ամսվա Մարզիչ՝ Ռուի Մոտա
«Նոայի» գլխավոր մարզիչը ճանաչվել է լավագույն մարզիչ։ Մրցակցությունը խիստ սուր էր, բայց երկրպագուների ձայները դարձան վճռորոշ՝ Ռուի Մոտային վերապահելով մրցանակը։