Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է այս մրցաշրջանում «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի խաղի մասին։
«Երբ խաղացողը հավասարապես գոլեր է խփում և փոխանցումներ կատարում, դա հիանալի է: Սալահը միշտ ցանկություն է ունեցել աճելու պրոֆեսիոնալ մակարդակով, և շատ խաղացողներ չկան, ովքեր ավելի լավն են դառնում՝ արդեն իսկ բարձունքին լինելով», — Անրիի խոսքերն է մեջբերում Daily Mail բրիտանական առցանց հրատարակությունը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում Սալահը գոլային փոխանցում է կատարել եզրային Լուիս Դիասին։ Այս փոխանցումը եգիպտացու 45-րդ արդյունավետ գործողությունն էր Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։