Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականն այսօր՝ ապրիլի 14-ին, Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի Աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Ուզբեկստանի հավաքականի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Օվերթայմում գոլեր չգրանցվեցին և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա բուլիտներում․ մեր թիմը հաղթեց 2-0 հաշվով։
Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը երեկ 13:3 հաշվով առավելության է հասել Քուվեյթի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել է Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ուզբեկստանի, Քուվեյթի, Իրանի, Ինդոնեզիայի և Մալայզիայի։
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։