Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում։
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում: Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: