Դատարանը մերժել է Լա Լիգայի բողոքը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանիել Օլմոյի և Պաու Վիկտորին գրանցելու դեմ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը X սոցիալական ցանցում։ Ֆուտբոլիստները կմնան կապտանռնագույնների հայտացուցակում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Օլմոն, Վիկտորը և «Բարսելոնան» ավելի վաղ բողոքներ էին ներկայացրել՝ կապված Լա Լիգայի և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կողմից իրենց մինչև մրցաշրջանի ավարտ գրանցելուց հրաժարվելու հետ։ Մարզական բարձրագույն խորհուրդը (CSD) բավարարել է ֆուտբոլիստների և կատալոնական ակումբի խնդրանքը։
30 տուրից հետո «Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում առաջինն է՝ «Ռեալից» առաջ անցնելով չորս միավորով։