Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը պատասխանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի խոսքերի մասին հարցին։
Օնանան ավելի վաղ ասել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ավելի լավն է, քան «Լիոնը»: Թիմերը կհանդիպեն Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում։ Առաջին խաղը կկայանա հինգշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, և կմեկնարկի 23:00-ին:
«Ես հարգում եմ բոլորին: Բայց երբ դու «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության վատագույն դարպասապահներից մեկն ես, դժվար է նման բան ասել: Եթե դա ասեր ավելի լավ դարպասապահ, գուցե դա կազդեր ինձ վրա: Բայց հիմա, հաշվի առնելով վիճակագրությունը…»,- Մատիչի խոսքերը մեջբերում է «Լիոնի» պաշտոնական կայքը:
Պատասխան խաղը կկայանա Անգլիայում ապրիլի 17-ին։