ՊՍԺ-ն կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա վինգեր Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ, ով վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլլայում»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական գրանդը դիտարկել է անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը նախորդ ձմռանը, սակայն բավարարվել է Խվիչա Կվարացխելիայի տարբերակով: Չնայած դրան, փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է, որ իր թիմը ևսմեկ սուր եզրային հարձակվող ունենա, ով կարող է ուժեղացնել այն։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: