Պաշտպան Լուկաս Վասկեսը մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն. «Արքայական» ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել աշխատանքային պայմանագիրը 33-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, փորձառու ֆուտբոլիստը երկու ակումբների հետաքրքրության ոլորտում է։
Իսպանական «Սևիլիան» և սաուդյան «Ալ-Կադիսիան» ցանկանում են իրենց կազմում տեսնել Լուկասին:
Վասկեսը հանդես է գալիս «Ռեալում» 2015 թվականի ամառվանից, կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։