Դարպասապահ Անդրե Օնանան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և կարիերան շարունակել այլ առաջնությունում։
Այս մասին հայտնում են The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդը» պատրաստ է վաճառել 28-ամյա ֆոuտբոլիստի տրանսֆերը Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկին։
Անգլիական գրանդի ղեկավարությունը դիտարկում է ֆրանսիական «Լիլից» Լուկա Շեվալյեի թեկնածությունը՝ որպես Օնանային փոխարինող։ Այս տրանսֆերի արժեքը գնահատվում է 47 միլիոն եվրո։