Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը առաջկիկա ամռանը ակրող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն` ուկրաինացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են Լունինի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է ինը հանդիպման, որոնցից չորսում անառիկ է պահել սեփական դարպասը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ը Լունինի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։