Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներով։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ազնվականները» դիտարկում են կիսապաշտպաններ Մարկ Կասադոյի և Ֆերմին Լոպեսի, ինչպես նաև պաշտպան Ժյուլ Կունդեին ձեռք բերելու տարբերակը։
Կողմերի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկա ամռանը։ Transfermarkt-ի փորձագետները 21-ամյա Կասադոյի և Լոպեսի տրանսֆերային արժեքը գնահատում են համապատասխանաբար 30 և 50 միլիոն եվրո, իսկ 26-ամյա Կունդեիինը՝ 60 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ անցած ամառ «Չելսիին» հաջողվեց իր շարքերը համալրել «կապտանռնագույնների» երիտասարդ հարձակվող Մարկ Գյուով։ Երիտասարդ իսպանացու տրանսֆերը լոնդոնյան ակումբի համար արժեցավ 6 միլիոն եվրո։