Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է, որ չի բացառում կարիերան Մոսկվայի ԲԿՄԱ-ում ավարտելու հնարավորությունը։
— Ձեր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ ավարտվում է ամռանը, սակայն այն երկարաձգելու տարբերակ կա: Ո՞ր դեպքում այս տարբերակը կատիվանա:
— Չեմ մտածում այդ մասին, ճնշում չեմ զգում։ Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Մրցաշրջանի վերջում մենք կնստենք, կխոսենք և կգտնենք լավագույն լուծումը բոլորի համար։ Կարծում եմ՝ հավանականություն կա, որ կարիերաս կավարտեմ ԲԿՄԱ-ում։ Չնայած ես սիրում եմ ֆուտբոլը, այնուամենայնիվ, ցանկանում եմ շարունակել խաղալ ։ Հիմա ես 100%-ով կենտրոնացած եմ ակումբում խաղալու վրա։ Իմ գլխավոր նպատակը ԲԿՄԱ-ի հետ տիտղոսներ նվաճելն է»,- ասել է Պյանիչը Championat-ի հետ զրույցում։