Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, որը վարձակալական հիմունքներով խաղում է «Մալյորկայում», խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Ես անձամբ չեմ ճանաչում Մեսսիին, բայց նա օրինակ է ինչպես իմ, այնպես էլ շատ այլ երիտասարդների համար, ովքեր ուզում են ֆուտբոլիստ դառնալ, կամ ովքեր արդեն դարձել են։ Երբ ես փոքր էի, նայում էի նրա մասնակցությամբ ցանկացած խաղ։ Նա հոյակապ ֆուտբոլիստ է։
Մեսսին օրինակ է ինձ համար, ինչպես շատ ձախլիկ ֆուտբոլիստների համար, որոնք բարձրահասակ չեն ու որոնց խաղի զգալի մասը կայանում է դրիբլինգի և գնդակի վերահսկողության մեջ։ Մեսսին բարձունքում է»,-Կուբոյի խոսքն է մեջբերում AS-ը։
Տակեֆուսա Կուբոն «Բարսելոնայի» սան է։ Նա «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով։