Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։
Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը»։
Իսպանացիները ցանկանում են Կիմիխի հետ պայմանագիր կնքել, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական գրանդի հետ ավարտվում է հունիսի վերջին և նա կարող է նոր ակումբին միանալ անվճար։
«Ռեալ Սոսյեդադը» Յոսուային դիտարկում է որպես Մարտին Սուբիմենդիին փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։