Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Նյուքասլը» ընդունել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»: Հանդիպման առաջին խաղակեսն արդյունավետ էր. թիմերն ընդմիջման գնացին 4-1 հաշվով՝ հօգուտ կաչաղակների։
Հանդիպման առաջին խաղակեսում երկու գոլ խփեց «Նյուքասլի» առաջատար Ալեքսանդր Իսակը։
Դրանով նա պատմական ռեկորդ սահմանեց Պրեմիեր լիգայում:
Այժմ Իսակը լավագույն ռմբարկուն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ շվեդ ֆուտբոլիստների շրջանում: Խփած 50 գոլերի շնորհիվ «կաչաղակների» հարձակվողը շրջանցել է «Արսենալի» լեգենդ Ֆրեդի Յունբերգին (48):