«Բավարիան» պատրաստվում է որոշակի վերակառուցման ենթարկվել այս ամառ: Այս համատեքստում մյունխենյան ակումբը պատրաստ է վաճառել երեք ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը
Աղբյուրի համաձայն՝ այդ խաղացողների թվում են կիսապաշտպան Լեոն Գորեցկան և երկու եզրային հարձակվողներ՝ Սերժ Գնաբրին ու Կինգսլի Կոմանը:
29-ամյա Գնաբրիին և 28-ամյա Կոմանին Transfermarkt-ը գնահատում է 35 միլիոն եվրո։ Ինչ վերաբերում է 30-ամյա Գորեցկային, ապա նրա տրանսֆերային արժեքը կազմում է 22 միլիոն եվրո է։
«Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ Վենսան Կոմպանիի թիմը 22 խաղից հետո վաստակել է 55 միավոր։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․