«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում «Լիվերպուլը» կխաղա ՊՍԺ-ի հետ:
«Մենք խաղալու ենք մի ակումբի հետ, որն ունի իսկական եվրոպական արմատներ: Լուիս Էնրիկեի թիմը փայլուն կերպով հասավ 1/8 եզրափակիչ՝ խոշոր հաշվով հաղթելով «Բրեստին», և լավ հանդես եկավ խմբային փուլում՝ հաղթելով «Շտուտգարտին», «Մանչեսթեր Սիթիին», «Ժիրոնային» և «Զալցբուրգին»:
Ինչպես մենք, ՊՍԺ-ն էլ իր առաջնությունում առաջատար է և ունի երկար անպարտելիության շարք: Սա մեծ մարտահրավեր է մեզ համար, բայց մենք անհամբեր սպասում ենք դրան, քանի որ «Լիվերպուլը» նույնպես ամբողջությամբ արժանի է իր տեղին 1/8 եզրափակչում:
Մենք կանենք ամեն ինչ, որ լավ մարզավիճակում լինենք ՊՍԺ-ի դեմ խաղերին», – ասել է Սլոթը: