«Մոնակոյի», «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղի մասին, որում անգլիական թիմը 1:3 հաշվով զիջել է մրցակցին:
«Այս մրցաշրջանում մենք տեսել ենք, որ ամեն անգամ, երբ մակարդակը մի փոքր բարձրացել է, «Մանչեսթեր Սիթին» դժվարացել է հաղթահարել այն: Հենց խաղի ռիթմ է լինում և մրցակցի կողմից ագրեսիա, «Մանչեսթեր Սիթին» չի կարողանում գլուխ հանել դրանից։ «Ռեալի» համար չափազանց հեշտ էր»,- Անրիի խոսքերն է մեջբերում Daily Mail բրիտանական առցանց հրատարակությունը։