Անգլիացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոսել է Կաուրո Միտոմայի՝ «Չելսիի» դեմ հանդիպմանը խփած գոլի մասին։
«Դա շատ դժվար է տեխնիկապես, հաշվի առնելով այն արագությունը, որով դուք վազում եք։
Ընդունել այն և այդպես մշակել, այնուհետև կարողանալ ոչ միայն դա անել, այլև գնդակն ուղարկել դեպի հեռավոր անկյունը: Վաու, ի՜նչ գոլ էր․․․ Դա անհավանական էր։
Միանշանակ, այս գոլը լավագույններից է այս մրցաշրջանում»,- ասել է Ալան Շիրերը BBC-ին։