Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցել է «Լեսթերի հետ»։ Խաղը կայացել է Անգլիայի Լեսթեր քաղաքի «Քինգ Փաուեր» մարզադաշտում և ավարտվել է զինագործների՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը 81-րդ րոպեին բացել է «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն, որը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։ 87-րդ րոպեին Մերինոն դուբլ է ձևակերպել:
⚽️ GOAL: Mikel Merino
🏴 Leicester City 0-1 Arsenalpic.twitter.com/UBYC10FP5S— Goals Xtra (@GoalsXtra) February 15, 2025
⚽️ GOAL: Merino (2)
🏴 Leicester City 0-2 Arsenalpic.twitter.com/jEULW2aQyC
— Goals Xtra (@GoalsXtra) February 15, 2025
«Լեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 18-րդն է։ Թիմը 25 խաղում վաստակել է 17 միավոր։ «Արսենալը» 25 խաղից հետո ունի 53 միավոր և երկրորդ տեղում է։ «Լիվերպուլը» 24 խաղում 57 միավորով առաջին տեղում է:



























































