Մադրիդի «Ռեալի» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով՝ մինչև 2026 թվականի ամառը։
Նշվում է, որ Մոդրիչը մտադիր է Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, ուստի ցանկանում է պահել ներկայիս խաղամակարդակը։
Մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի հնարավոր երկարաձգման վերաբերյալ քննարկումները տեղի կունենան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
39-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշրջանում Լուկան մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոախանցման հեղինակ։