«Լաս Պալմասի» ավագ Կիրիան Ռոդրիգեսը հայտնել է քաղցկեղի կրկնության մասին:
2022 թվականին կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է Հոջկինի լիմֆոմա՝ լիմֆատիկ համակարգի չարորակ հիվանդություն։
Այսօր իսպանացին հայտարարել է, որ հիվանդությունը նորից գլուխ է բարձրացրել, և նա այլևս չի խաղա այս մրցաշրջանում։
«Երեկ ինձ ասացին, որ քաղցկեղս կրկնվել է։ Ես ստիպված կլինեմ նորից կանգ առնել և անցնել քիմիաթերապիա՝ հիվանդությունը հաղթահարելու համար», — ասել է 28-ամյա Ռոդրիգեսը:
2024/25 մրցաշրջանում Ռոդրիգեսը մասնակցել է Լա լիգայի 21 հանդիպման՝ կատարելով երեք գոլային փոխանցում։




























































