ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալբանիայի և Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիաները նշանակվել են 2027 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության տանտերեր։
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն նիստ է անցկացրել, որում որոշում է կայացվել 2027 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի տանտերերին նշանակելու մասին։
Մրցաշարը, որին մասնակցում են 16 թիմեր, կանցկացվի Ալբանիայի (Տիրանա, Շկոդեր, Էլբասան և Ռոգոժինա) և Սերբիայի (Նովի Սադ, Լոզնիցա, Լեսկովաց և Զայեկար) 4-ական մարզադաշտերում: Բացման հանդիպումը կկայանա Սերբիայում, իսկ եզրափակիչը՝ Ալբանիայում։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Ալբանիայի և Սերբիայի քաղաքներում։ Ալբանիան այս տարի առաջին անգամ կընդունի ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: 2022 թվականին ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի առաջին եզրափակիչը տեղի ունեցավ երկրի մայրաքաղաք Տիրանայում։ Սերբիան իր հերթին 2011 թվականին ընդունել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը, ինչպես նաև 2016 թվականին Բելգրադում կայացած ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը։