«Միլանի» ղեկավարության խորհրդական Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ «Միլանը» ավելի ուժեղ է դարձել հունվարյան ձեռքբերումներից հետո։
«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ բոլորին, քանի որ մենք մեծ աշխատանք կատարեցինք տրանսֆերային շուկայում և հասանք այն ամենին, ինչին ցանկանում էինք: Մենք գոհ չենք մրցաշարային աղյուսակում մեր դիրքից, մենք հինգ տրանսֆեր ենք ձևակերպել և հինգ ֆուտբոլիստ էլ հեռացել է: Սա այն թիմն է, որը պետք է փոխի արդյունքերը։
Մենք ուժեղացրել ենք թիմը։ Ամեն ինչ արեցինք մարզչի հետ համաձայնեցված։ Իմ կարծիքով, մենք զգալիորեն ուժեղացրել ենք թիմը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Միլանի» նորեկները․
Սանտյագո Խիմենես․ հարձակվող / Ֆեյենորդից — 32 մլն եվրո
Ուարեն Բոնդո․ կիսապաշտպան / Մոնցայից — 10 մլն եվրո
Ժոաու Ֆելիշ․ վինգեր / Չելսիից — վարձավճար
Ռիկարդո Սոտիլ․ վինգեր/ Ֆիորենտինայից — վարձավճար
Քայլ Ուոքեր․ պաշտպան / Մանչեսթեր Սիթիից — վարձավճար