Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը «Ասթոն Վիլա» տեղափոխվելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:
Բիրմինգհեմյան ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա հարձակվողի հետո վարձակալական պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան» ֆուտբոլիստին 40 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու տարբերակ ունի:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ասթոն Վիլային»՝ այս վարձակալական գործարքն իրականացնելու համար:
Բախտավոր եմ, որ որ ինձ դիմեցին մի շարք ակումբներ, բայց «Ասթոն Վիլային» միանալը հեշտ որոշում էր. ես շատ հիացմունք ունեմ այս մրցաշրջանում «Ասթոն Վիլայի» ցուցադրած խաղի և գլխավոր մարզչի հավակնությունների հանդեպ:
Ես պարզապես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ և չեմ կարող սպասել, թե երբ եմ սկսելու: «Մանչեսթեր Յունայթեդում» բոլորին ամենալավն եմ մաղթում մրցաշրջանի մնացած հատվածում»,- գրել է Ռեշֆորդը։
Ռեշֆորդը նախկինում կոնֆլիկտ էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ, ով դադարել էր անգլիացուն խաղաժամանակ տրամադրել, քանի որ դժգոհ էր ֆուտբոլիստի՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքից։