Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա» – «Ինտեր» հանդիպումը, որը կայանում էր դեկտեմբերի 1-ին և ընդհատվել էր «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Էդոարդո Բովեի գիտակցությունը կորցնելու պատճառով, կվերսկսվի հինգշաբթի, փետրվարի 6-ին, Երևանի ժամանակով ժամը 23:45-ին։ Այս մասին հայտնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հանդիպումը կվերսկսվի 17-րդ րոպեից՝ նույն կազմերով և նույն խաղային իրավիճակում, ինչպիսին կար ընդհատման պահին։
Հիշեցնենք, որ 16-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդոարդո Բովեն հանկարծակի ընկավ խոտածածկին, որից հետո երկու թիմերի բուժանձնակազմերը շտապեցին նրան օգնության։ Այնուհետև Բովեին պատգարակի վրա տեղափոխեցին շտապօգնության մեքենա, իսկ գլխավոր մրցավարը խաղացողներին ուղարկեց հանդերձարան։ Խաղը չվերսկսվեց։