«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը լքել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիֆակի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Սաուդական ակումբը հայտարարել է անգլիացի մասնագետի հետ երկկողմերի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Հաղորդվում էր , որ Ջերարդը որոշել է հեռանալ անձնական պատճառներով։
Ջերարդը գլխավորել է «Ալ-Իթիֆակը» 2023 թվականի հուլիսին։ Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ալ-Իթիֆակը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը՝ 17 տուրից հետո վաստակելով 19 միավոր։
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ ստորև․