Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բրեստի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի նախապարաստվածության մասին։ Նա ընդգծել է, որ թիմը լավ վիճակում է և պատրաստ է դժվարին մարտահրավերներին։
«Մենք շատ լավ մարզավիճակում ենք, լավ ենք խաղում, շատ գոլ խփում ու ավելի լավ պաշտպանվում։ «Բրեստը» ֆիզիկապես ուժեղ թիմ է, որն ունի որակյալ ֆուտբոլիստներ։ Նրանք բարձրահասակ կենտրոնական հարձակվող ունեն, ով գլխով ուժեղ է խաղում։ Պետք է մրցունակ լինենք, լավ խաղ ցուցադրենք և փորձենք հաղթել։
Մբապեն աշխարհի լավագույններից մեկն է: Մենք բախտավոր ենք, որ մեր թիմում կան շատ տաղանդավոր խաղացողներ, ինչպիսիք են Բելինգհեմը, Վինիսիուսը և Ռոդրիգոն: Մբապեն ֆանտաստիկ հարձակվող է, և մենք մի քանի անգամ հանդիպել ենք նրա հետ, երբ նա խաղում էր ՊՍԺ-ի կազմում։ Ավելի լավ է, որ նա ձեր թիմում լինի»,- Կուրտուայի խոսքն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։