Մարիո Բալոտելին վերջերս է պայմանագիր կնքել «Ջենոայի» հետ, սակայն չի ստանում բավարար խաղաժամանակ իր նոր թիմի կազմում և կարող է հեռանալ ակումբից:
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ ֆուտբոլիստն ունի կարիերան շարունակելու այլ տարբերակներ։
Կարիերան շարունակելու հնարավոր տարբերակների թվում նշվում է «Մոնցա» ակումբը, որտեղ Բալոտելին հանդես է եկել նախկինում՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսը։
Մյուս տարբերակն Ա Սերիայի նորեկն է՝ «Վենեցիան»։