«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։ Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով:
Նշվում է, որ Նկունկուն ձգտում է իր տրանսֆերի իրականացմանը:
Նկունկուն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։