Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «ներաձուրիների»՝ «Նապոլիի» և «Ատալանտայի» հետ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարի մասին։
«Նապոլին» և «Ատալանտան» անսովոր բան են անում, ինչպես և «Ինտերը»:
Վախ չկա, ուղղակի մեծ հարգանք կա երկու շատ լավ թիմերի նկատմամբ, որոնք ունեն հիանալի մարզիչներ և լավ ֆուտբոլ են ցուցադրում։
Դեռ հուլիսին ասել էի, որ տիտղոսի համար լավ մրցավազք է լինելու, և դա այն է, ինչ տեղի է ունենում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։




























































