«Պարմայի» դեմ հանդիպումից (3-2) հետո «Միլանի» մարզիչ Կոնսեյսաուն վազել է դեպի թիմի պաշտպան Կալաբրիան և սկսել բղավել նրա վրա։
«Միլանի» պաշտպան Դավիդե Կալաբրիան մեկնաբանել է ակումբի գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի հետ ունեցած կոնֆլիկտը․
«Կոնսեյսաուի հետ կոնֆլի՞կտ․ դա թիմի ներքին խոհանոցն է: Ադրենալինը շատ բարձր էր, բայց դա թյուրիմացություն էր։ Մենք ամեն ինչ կարգավորել ենք, ամեն ինչ վերջացել է։ Հիմա ես ծիծաղում եմ, երբ տեսնում եմ այս կադրերը։ Ես ներողություն եմ խնդրում, քանի որ դա գեղեցիկ չէր»,- Կալաբրիայի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։
«Ես ամեն օր նյարդայնանում եմ (ժպտում է): Ադրենալինը ստիպում է ձեզ էմոցիոնալ լինել: Դա առաջացել է հանդիպմանը ստեղծված իրավիճակի պատճառով։ Դա նման է այն բանին, որ երեխաներ ունենաս, որոնք քեզ հետ գնում են ռեստորան, և դու զգուշացնում ես նրանց, եթե նկատում ես անպատշաճ պահվածք: Դա ցույց է տալիս կարևոր էմոցիոնալ կապը։ Ճիշտ է, գեղեցիկ չէր, բայց դա նորմալ է ֆուտբոլում»,- հանդիպումից հետո ասել է Կոնսեյսաուն։