Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է այս պահին աշխարհի ամենակատարյալ ֆուտբոլիստին։
«Վալվերդեն ամբողջական խաղացող է, շատ, շատ կարևոր: Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում։ Նա ինձ երբեք չի հարցնում, թե որտեղ է խաղալու, դա նրա ուժն է: Նա այս պահին ֆուտբոլի ամենաամբողջական խաղացողն է։ Վալվերդեն այնքան ամբողջական է, որ նույնիսկ կարող է առանց խնդիրների խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 32 հանդիպման` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ուորուգավյցի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։