Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին (4:2): Պաշտոնյան նշել է, որ չափազանց հպարտ է իր թիմով, որը 56-րդ րոպեին երկու գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո կարողացել է հաղթանակի հասնել:
«Սիրտս համարյա կանգ էր առնում, քիչ էր մնում սրտի կաթված ստանայի։ Մենք խաղացինք հիանալի թիմի դեմ, որը գլխավորում էր հիանալի մարզիչ։ Նրանք շատ լավ խաղացողներ ունեն: Եվ մենք ցույց տվեցինք, որ մենք նույնպես հիանալի թիմ ենք»,- ֆունկցիոների խոսքերն է մեջբերում ֆրանսիական RMC Sport առցանց հրատարակությունը։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի յոթ տուրից հետո ՊՍԺ-ն ունի 10 միավոր և զբաղեցնում է 23-րդ տեղը։ «Մանչեսթեր Սիթին» ունի ութ միավոր և գտնվում է 25-րդ տեղում: