«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հիացմունքի խոսքեր է հայտնել «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդի հասցեին։ Այս մասին հայտնում է Givemesport-ը։
«Անձամբ ես կարծում եմ, որ Սթիվեն Ջերարդը Անգլիայի լավագույն խաղացողն է։ Նա արժանի է Անգլիայի բոլոր ժամանակների լավագույնի կոչմանը»,- ասել է արգենտինացի ֆուտբոլիստը։
Նշենք, որ մերսիսայդյան ակումբի լեգենդը այժմ մարզում է սաուդական «Ալ-Իթիֆակը»։