Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն նշել է երեք մարզիչների անուններ, որոնցով հիանում է։
«Կարծում եմ՝ կան երեք մարզիչներ, ովքեր ոգեշնչում են բոլորին՝ Գվարդիոլան, Կլոպը և Անչելոտին:
Երեքն էլ տարբեր են, շատ տարբեր են ֆուտբոլի իրենց տեսլականով, բայց նման են ֆուտբոլիստների նկատմամբ իրենց վերաբերմունքով»,- դել Պիերոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Նշենք, որ իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է, իտալացի Կարլո Անչելոտին «Ռեալի» մարզիչն է, իսկ Յուրգեն Կլոպի վերջին աշխատավայրը եղել է «Լիվերպուլը», որից հետո նա որոշել է դադարեցնել մարզչական կարիերան։