Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բրայթոնին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Հաղթող թիմի կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կաուրո Միտոման։ Դա նրա 15-րդ գոլն էր ԱՊԼ-ում։
Այսպիսով, Կաուրոն դարձավ ԱՊԼ-ում երբևէ հանդես եկած ամենաարդյունավետ ճապոնացի ֆուտբոլիստը՝ շրջանցելով «Լեսթերի» նախկին հարձակվող Սինձի Օկազակիին (14 գոլ)։