Արգենտինական «Բելգրանոն» ստուգողական հանդիպում է անցկացրել ուրուգվայական «Ուոնդերերսի» հետ և հաղթել 3:1 հաշվով։
«Բելգրանոյի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Վերջինս իր առաջին գոլային փոխանցումն է կատարել արգենտինական ակումբի կազմում հանդիպման 8-րդ րոպեին։