Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հիասթափեցրել է թիմի իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ցուցադրած խաղը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում (2:5):
Նշվում է, որ Պերեսի հիասթափությունը այնքան մեծ է եղել, որ նա որոշել է չերկարաձգել 33-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ Վասկեսը «արքայական» ակումբի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

























































