«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Դանիել Օլմոյի և հարձակվող Պաու Վիկտորի գրանցումը Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչից առաջ տված նախախաղային ասուլիսում, որը կկայանա վաղը՝ հունվարի 12-ին։
«Սա շատ լավ նորություն է։ Այս իրավիճակը շատ դժվար էր, ես փորձում էի մխիթարել Դանիելին, քանի որ մենք ուտում ենք մի սեղանի շուրջ, և շատ դժվար է հասկանալ, որ դու չես կարողանա խաղալ։ Ես շատ ուրախ եմ նրա և Պաուի [Վիկտորի] համար, նրանք մեծ օգուտ կբերեն ակումբին»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել է կիսապաշտպան Դանիել Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին։