«Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին վերջ է դրել իր անձնական կյանքի մասին ենթադրություններին՝ ցուցադրելով իր նոր սիրելիին։
Վանդա Նառայից բաժանվելուց հետո 31-ամյա ֆուտբոլիստը, ով այժմ ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների պատռվածքից, հաստատել է, որ հարաբերությունների մեջ է արգենտինացի դերասանուհի, երգչուհի և մոդել Չայնա Սուարեսի հետ:
Խաղացողը Instagram -ում նոր ընկերուհու հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել։
Посмотреть эту публикацию в Instagram
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը թուրքական ակումբի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։