«Բարսելոնային» կթույլատրվի ժամանակավորապես գրանցել կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի համաձայն՝ դատարանը հնարավորություն կտա ակումբին Օլմոյին և Վիկտորին ժամանակավորապես գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար գործը քննելու ընթացքում (մինչև 3 ամիս):
Նշվում է, որ դատարանը ընդունում է, որ «Բարսայի» խնդրանքն ունի իրավական հիմք, ինչը նշանակում է, որ ակումբի կողմից ներկայացված 52 էջանոց փաստաթուղթը պարունակում է բավարար փաստարկներ՝ ուսումնասիրվելու համար։
Այպիսով, Օլմոն և Վիկտորը կկարողանան մասնակցել հունվարի 12-ին կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչին, եթե Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը այսօր՝ հունվարի 8-ին կարողանա հաղթահարել Բիլբաոյի «Ատլետիկի» արգելքը։ Թիմերի միջև խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։