«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Talk Sport-ը։
Պորտուգալացին ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի մեկ այլ թիմ՝ «Ալ-Հիլալ»: Նրա պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Նշվում է, որ հարձակվողը կարող է դա անել իր հավերժական մրցակցի՝ Լիոնել Մեսսիի դեմ վերջին հանդիպման համար, որը հանդես է գալիս Մայամիի «Ինտերում»:
Հատկանշական է նաև, որ խմբային փուլում «Ալ-Հիլալը» կխաղա Ռոնալդուի նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ։