Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 0:2 հաշվով զիջեց «Նյուքասլին»։
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Ալեքսանդեր Իսակը։ 51-րդ րոպեին Էնթոնի Գորդոնը խփեց երկրորդ գնդակը՝ գոլը հեգնական կերպով նշելով «զինագործների» հարձակվող Թիերի Անրիի ոճով։
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին։
Ֆուտբոլիստների գնահատականները
Հանդիպման գոլերը