Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը պայման է դրել «Բարսելոնայի» առաջ, որի կատարման դեպքում պատրաստ կլինի միանալ կատալոնական ակումբին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա խաղացողը «կապտանռնագույններից» պահանջել է 30 միլիոն եվրո բոնուս «Բարսելոնան» ընտրելու համար, ինչպես նաև բավականին բարձր աշխատավարձ։ Նշվում է, որ «Բարսան» ամենայն հավանականությամբ կհրաժարվի կանադացուն ձեռք բերելու մտքից, քանի որ չի կարող կատարել նրա ֆինանսական պահանջները։
Ընթացիկ մրցաշրջանում Դեյվիսը մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։