Դիդյե Դրոգբան ավարտել է իր ֆուտբոլային կարիերան դեռ 2016 թվականին, սակայն նրա պատմությունը շարունակում է մնալ ֆուտբոլային աշխարհի ամենավառ էջերից մեկը։ Այս պատմությունը լի է հիշվող պահերով, որոնցից մեկը կապված է «Չելսիում» նրա խաղի և Լեո Մեսսիի հետ մրցակցության հետ։
Իվուարացի լեգենդը հիշում է.
«Ինչպես միշտ, խաղից առաջ Ռոբերտո դի Մատեոն մեզ ներկայացրեց մրցակիցների լավագույն գոլահարների ցուցակը։ Այդպիսի ներկայացումները սովորական էին մեր պատրաստության ծրագրում։ Սովորաբար ցուցակի առաջին տեղերում լինում էին խաղացողներ բավականին ստանդարտ ցուցանիշներով. օրինակ՝ Ուեյն Ռունին՝ 22 գոլ, Ռոբին վան Պերսին՝ 15 գոլ, և այդպես շարունակ։ Ամեն ինչ թվում էր սովորական, մինչև հասանք «Բարսելոնային»։
Երբ նա ներկայացրեց գոլահարների ցուցակը, երրորդ տեղում էր Խավին՝ 14 գոլով, երկրորդ տեղում՝ Ալեքսիս Սանչեսն ու Սեսկ Ֆաբրեգասը՝ 15 գոլով։ Բայց մենք բոլորս ծիծաղեցինք, երբ ցուցակի առաջին տեղում տեսանք լավագույն գոլահարի անունը։ Դա Լեո Մեսսին էր՝ 63 գոլով, որոնցից 14-ը՝ Չեմպիոնների լիգայում։ 63 գոլ՝ մեկ մրցաշրջանում։
Այս թիվն այնքան անհավանական էր, որ մենք նայեցինք միմյանց անվստահությամբ և պարզապես սկսեցինք ծիծաղել։ Ի՞նչ կարող էինք անել։ Ես նույնիսկ նկարեցի էկրանը, որովհետև դա պարզապես անհեթեթ թվաց»։
Այս դրվագը վկայում է ոչ միայն Մեսսիի անհավանական տաղանդի, այլև ֆուտբոլիստների մոտիվացիայի մասին։ Չնայած թվերի ահռելի տարբերությանը, Դրոգբան և նրա թիմակիցները կարողացան արժանի խաղ ցույց տալ աշխարհի լավագույններից մեկի դեմ՝ ապացուցելով, որ ֆուտբոլը միայն վիճակագրություն չէ, այլ նաև պայքարի և հավատքի մասին պատմություն։