2024 թվականը նշանավորվեց մի շարք հայտնի ֆուտբոլիստների կարիերայի ավարտով: Ամենահնչեղ հրաժեշտը տվեց Տոնի Կրոսը, ով 34 տարեկանում ավարտեց ակումբային մրցաշրջանը երեք տիտղոսով: Չնայած Կրոսը վերսկսել էր կարիերան հավաքականում՝ հանուն տնային Եվրո-2024-ի, նա որոշեց հեռանալ ֆուտբոլից՝ գտնվելով իր կարիերայի գագաթնակետին:
Կարիերան ավարտեցին նաև 33-ամյա Տիագո Ալկանտարան ու 31-ամյա Ռաֆայել Վարանը՝ շարունակական վնասվածքների պատճառով: 40 տարեկանում ֆուտբոլին հրաժեշտ տվեց նաև լեգենդար Անդրես Ինյեստան:
Transfermarkt-ը կազմել է խորհրդանշական հավաքական 2024-ին կարիերան ավարտած խաղացողներից: Այնտեղ ներառվել են Կրոսը, Տիագոն, Վարանը, ինչպես նաև Դանիել Սթարիջը, Նանին, Դենի Ռոուզը, Պաուլինյոն, Լեոնարդո Բոնուչին, Դիեգո Գոդինը և Ջո Հարթը:
Այս ֆուտբոլիստների կարիերայի գագաթնակետային ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմել է տպավորիչ 540,5 մլն եվրո: