«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստացել էր, որ թիմը կվերադառնա «Կամպ Նոու» 2024-ի նոյեմբերին, սակայն վերակառուցման աշխատանքները դեռ հեռու են ավարտից: Ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում երկրպագուները չեն տեսնի թիմին իրենց պատմական տանը:
ՈւԵՖԱ-ի պահանջով «Բարսելոնան» պետք է մինչև 2025 թվականի ամառ լքի «Մոնժուիկ» մարզադաշտը, իսկ Չեմպիոնների Լիգայի համար ստիպված կլինի գտնել նոր խաղադաշտ: Իսպանական Marca-ի փոխանցմամբ, հնարավոր է՝ թիմը եվրագավաթային հանդիպումներն անցկացնի Մադրիդում, ինչը նոր լարվածություն կառաջացնի ֆուտբոլային աշխարհում:
2024-ի ավարտին «Կամպ Նոուն» դեռ շինհրապարակի տեսք ունի և ակնհայտ է՝ վերակառուցումը շարունակվում է մեծ դանդաղությամբ։
Ֆուտբոլասերների դժգոհությունները
💭 «Լապորտան ասում էր, որ մենք նոյեմբերին կվերադառնանք «Կամպ Նոու», լոլ»:
💭 «Ինչո՞ւ չեմ զարմանում, որ ղեկավարությունը այստեղ էլ չստացվեց»:
💭 «Այնպես է թվում, որ շինարարությունը նոր է սկսվել։ Ինչպե՞ս էին նրանք պլանավորում նոյեմբերին ավարտել»:
💭 «2030 թվականին հաստատ կվերադառնանք»:
💭 «Մեզ ասում էին, որ մինչև 2024 թվականի վերջը կվերադառնանք մարզադաշտ։ 2024 թվականը կավարտվի երեք օրից»:
💭 «Պլանավորում եմ մասնակցել «Կամպ Նոու»-ի վերաբացմանը 2050 թվականին»:
💭 «Ակնհայտ է, որ դեռ շատ աշխատանք կա, մենք այս մրցաշրջանում հաստատ այստեղ չենք խաղա։ Հարցն այն է՝ ինչո՞ւ էր Լապորտան խաբում երկրպագուներին»: